«Գալաթասարայը» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկիին գնելու մասին: Գործարքը գնահատվել է 4 մլն ֆունտ:
Պոդոլսկին «Էմիրեյթսում» էր 2012 թվականից, երբ Արսեն Վենգերի թիմին միացավ հայրենի «Քյոլնից»: Այդ պահից Լուկասը «զինագործների» կազմում մասնակցել է 82 խաղի՝ դառնալով 31 գոլի հեղինակ:
Պոդոլսկիի և Վենգերի հարաբերությունները վատացան նախորդ մրցաշրջանում: Լեհական արմատներով գերմանացին գրեթե խաղալու հնարավորություն չստացավ լոնդոնյան ակումբում և ստիպված վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»: Սակայն ակումբի փոփոխությունը ոչնչով չօգնեց հարձակվողին, ով ճանաչվեց Ա Սերիայի վատագույն նորեկը:
«Արսենալ» վերադառնալուց հետո Պոդոլսկին հայտարարեց, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար, սակայն Վենգերը չերաշխավորեց դա: Լուկասի համար ավելի հարմար էր «Գալաթասարայ» տեղափոխվելը:
Այսօր թուրքական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել: