«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Գալաթասարայի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Յոհան Էլմանդերին մեկ տարով վարձակալելու մասին:
Դեռ երեկ 32-ամյա շվեդը հայտնեց, որ ուղևորվում է «Քերոու Ռոուդ»:
Էլմանդերը Պրեմիեր Լիգայում նորեկ չէ: 2008-2011թթ-ին նա պաշտպանել է «Բոլթոնի» գույները: Յոհանը «Ռիբոկ Սթեդիում» տեղափոխվեց 10 մլն ֆունտով և հեռացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
-Ես իսկապես շատ ուրախ եմ: Չեմ համբերում, թե երբ եմ մարզվելու թիմի հետ և մասնակցելու առաջին խաղին: «Նորվիչը» հիանալի երկրպագուներ ունի, և այստեղ շատ լավ մթնոլորտ է:
Ես գոհ եմ իմ որոշումից,- ասել է Էլմանդերը: