«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Կոդի Գակպոյի ձեռքբերումը չի ազդի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ապագայի վրա։
Ֆիրմինոն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» լավագույն խաղացողներից մեկն է, սակայն 31 ամյա բրազիլացու պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ոմանց կարող է թվալ, թե «կարմիրները» պատրաստվում են բաժանվել Ֆիրմինոյից՝ գնելով Գակպոյին, սակայն Կլոպն այս հարցում բոլորովին այլ ծրագրեր ունի:
«Կոդին կարող է խաղալ տարբեր դիրքերում: Նա կարող է խաղալ առջևի գծի բոլոր չորս դիրքերում, և՛ որպես եզրային հարձակվող, և՛ որպես կենտրոնական հարձակվող: Նա դեռ շատ երիտասարդ է, նա շատ լավ մարզավիճակում է:
«Գակպոյի ժամանումը կազդի՞ Ֆիրմինոյի ապագայի վրա: Ոչ: Մենք բանակցություններ ենք վարում Բոբիի հետ և իմ տեսակետն այն է, որ ես շատ եմ ուզում պահել նրան: Եվ դա (Գակպոյի ժամանումը) չի ազդի:»- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: