«ՊՍՎ»-ի գլխավոր մարզիչ Ռուդ Վան Նիստելռոյը խոստովանել է, որ Կոդի Գակպոյի երազանքի ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անցած ամառվանից հետո գրեթե կասկած չկար, որ Գակպոն կտեղափոխվի «Յունայթեդ», սակայն «կարմիր սատանաները» հունվարին գումար չունեին Կոդիին գնելու համար:
Արդյունքում Գակպոն 37 միլիոն ֆունտով տեղաոփոխվեց «Լիվերպուլ», որտեղ նա դեռ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
Վան Նիստելռոյը խոստովանում է, որ նա խրախուսել է Գակպոյին «Լիվերպուլ» տեղափոխվելուց, սակայն Կոդիի վրա ազդել է իր հայրենակից Վիրջիլ վան Դեյկը:
«Գակպոն երազում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, նա անցյալ տարվա օգոստոսից շփվում էր Տեն Հագի հետ»։
«Ես ինքս ցանկանում էի, որ նա գնա «Յունայթեդ», և ոչ այն պատճառով, որ դա իմ ակումբն է, և ես սիրում եմ նրանց: Ես ուզում էի դա, քանի որ նրանք ավելի լավն են, քան «Լիվերպուլը» և շատ ավելի մեծ ներուժ են առաջարկում իրենց խաղացողներին»:
«Բայց «Յունայթեդը» իր առաջարկը չներկայացրեց հունվարին, ուստի ես նրանց խորհուրդ տվեցի սպասել մինչև ամառ:»
«Ինչ-որ բան պատահեց, և նա մերժեց իմ խորհուրդը՝ լսելով Վիրջիլին, ով համոզեց նրան միանալ իր թիմին»:
«Նա ինձ ասաց, որ ցանկանում է հունվարին մեկնել արտերկիր, բայց փաստն այն է, որ «Լիվերպուլը» բոլոր առումներով 10 անգամ փոքր է «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինձ բախտ վիճակվեց խաղալ աշխարհի երկու խոշորագույն ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում»:
«Գակպոն արդեն գոլեր կխփեր «Յունայթեդի» կազմում՝ նրանք ունեն հիանալի կիսապաշտպաններ, ինչպիսիք են Ֆերնանդեսը, Կազեմիրոն և նույնիսկ Էրիկսենը, ովքեր շատ հնարավորություններ են ստեղծում», – վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։