«Վուլվերհեմպտոնի» դեմ կայացած խաղից հետո հայտնի դարձավ, որ «Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն վնասվածք է ստացել:
Տոմիյասուն, ով այս մրցաշրջանում ամրապնդվել է «Արսենալի» մեկնարկային կազմում, փոխարինվեց Էմիրեյթսում կայացած հանդիպման 79-րդ րոպեին:
Դեռ Տակեհիրոյի վնասվածքի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, սակայն «զինագործների» բժշկական անձնակազմը պետք է գնահատի 25 ամյա խաղացողի առողջական վիճակը դեպի «Լյուտոն» կայանալիք ուղևորությունից առաջ:
«Նա ինչ-որ բան զգաց, չգիտեմ՝ հոգնածություն էր:
Մենք որոշեցինք անմիջապես փոխարինել նրան, քանի որ չէինք ցանկանում ռիսկի դիմել: Եկեք սպասենք նրա զննության պատասխաններին», – «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: