«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ծանր վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը «Բազելի» հետ խաղի արդեն ավելացված ժամանակում անհաջող վայրէջք է կատարել՝ ոլորելով սրունքը: Թիմի բժիշկները Բեյլին խաղադաշտից դուրս բերեցին պադգարակի օգնությամբ:
Ավելացնենք, որ լոնդոնցիներն այդ խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստով, քանի որ մինչ այդ վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել էր Վիլյամ Գալասը, իսկ Վիլաշ-Բոաշը փոխարինման հնարավորություն չուներ:
Հիշեցնենք, որ խաղն ավարտեց 2:2 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 11-ին: Eurosport