«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը խուսափել է ոտնաթաթի ծանր վնասվածքից և արդեն երկու շաբաթից կարող է շարք վերադառնալ:
23-ամյա ուելսցին Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում անհաջող վայրէջք կատարեց՝ վնասելով ոտնաթաթը: Բեյլը խաղադաշտը լքեց պատգարակով:
Գարեթը արդեն բուժզննում է անցել և պարզ է դարձել, որ կկարողանա թիմին օգնել երկու շաբաթից:
Բացի դա, բժիշկները հետազոտել են Վիլյամ Գալասին և Ահարոն Լենոնին, ովքեր «Բազելի» հետ խաղում ստացել էին համապատասխանաբար ծնկատակի ջիլի և ծնկի վնասվածք:
-Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ երեք ֆուտբոլիստներն էլ երկու շաբաթից կկարողանան վերադառնալ մարզումներին,- ասվում է «Տոտտենհեմի» պաշտոնական կայքում:
Այդ պարագայում երեք ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» հետ և Եվրոպա Լիգայում «Բազելի» հետ պատասխան խաղերը: