«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով այս ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», շնորհիվ հաղթած դատական վճռի՝ իր շահույթը կավելացնի 3 մլն ֆունտով:
Երեկ հեղինակային իրավունքների հարցով զբաղվող կառույցը Բեյլին ճանաչեց «ձեռքով ստեղծված սրտի» «սեփականատեր»: Այժմ ֆուտբոլիստը կարող է շահույթ ստանալ այն ապրանքների վաճառքից, որոնք կկրեն իր ստեղծած ապրանքանիշը:
Հեղինակային «սրտի» իրավունքները Բեյլը դատարանում վիճարկեց կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ: Արդյունքում ուելսցի ֆուտբոլիստին հաջողվեց ապացուցել, որ հենց ինքն է առաջինը հանրության առջև ստեղծել այդ սիմվոլը: Բեյլն առաջին անգամ իր գոլն այդ սիմվոլով նշել է 2010թ-ին:
Այն ընկերությունը, որը կցանկանա օգտագործել այդ ապրանքանիշը, ստիպված կլինի Բեյլին վճարել տարեկան 3 մլն ֆունտ: ИТАР-ТАСС