«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը խոստովանել է, որ կփոխեր «տարվա ֆուտբոլիստ» մրցանակը Չեմպիոնների Լիգայում իր թիմի մասնակցության հետ:
Կիրակի երեկոյան 23-ամյա ուելսցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից (PFA) ճանաչվեց տարվա ֆուտբոլիստ և տարվա երիտասարդ ֆուտբոլիստ:
Բեյլը, ով ընթացիկ մրցաշրջանում 24 գոլի հեղինակ է դարձել, կարծում է, որ դեռ կան բաներ, որոնց պետք է հասնի և ակնարկել է հարձակվողի դիրքում խաղալու մասին:
-Ես կարող եմ ավելի լավացնել իմ խաղը: Ես դեռ պետք է շատ բան անեմ: Չէ որ ես նոր եմ սկսել կենտրոնում խաղալ, այնպես որ դեռ պետք է սովորեմ:
Անկեղծ ասած, ինձ դուր է գալի ցանկացած դիրք: Սակայն ավելի շատ նախընտրում եմ հարձակման կենտրոնը: Այդտեղից դու կարող ես տեղափոխվել աջ, ձախ, առաջ գնալ,- Բեյլի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:
Չնայած Բեյլի հաջողությանը, «Տոտտենհեմի» գործերը այնքան էլ հաջող չեն: Թիմը այս պահին գտնվում է աղյուսակի 5-րդ հորիզոնականում և շարունակում է պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:
-Ես կփոխեի իմ մրցանակը Չեմպիոնների Լիգայի ուղեգրի հետ: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրինք: Եթե համեմատենք մեր թիմը մրցակիցների հետ, ապա կտեսնենք, որ մենք բավական երիտասարդ թիմ ենք:
Իմ խաղընկերներից շատերը իմ տարիքին են: Մենք դեռ կարող ենք բարելավել մեր խաղը,- ավելացրել է Բեյլը: