«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է, որ «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն օրինակ են ծառայում իր համար:
-Ռոնալդուն և Մեսսին օրինակ են ծառայում: Նրանք լավագույնն են աշխարհում, և յուրաքանչյուրն էլ ցանկանում է նրանց պես հանդես գալ:
Տարեցտարի ես կատարելագործում եմ իմ խաղը և դեռ կարող եմ բարելավել այն,- նշել է Բեյլը Eurosport հեռուստաընկերության եթերում: