«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ Գարեթ Բերրին ցանկանում է մնալ ակումբում:
Դիրքի համար առաջացած մեծ մրցակցությունը 32-ամյա Բերրին չի ստիպում մտածել ակումբը փոխելու մասին:
Թվում էր, թե փորձառու կիսապաշտպանը կարիերան շարունակելու համար նոր ակումբ կփնտրի: Սակայն Բերրին պատրաստ է մնալ «Սիթիում» և պայքարել խաղային պրակտիկա ունենալու համար:
-Գարեթի դիրքում մենք ունենք Ջեք Ռոդվելին, Խավի Գարսիային, Ֆերնանդինյոյին և Յայա Տուրեին: Ես խոսել Բերրի հետ, և նա ասաց, որ պատրաստ է մնալ և պայքարել իր տեղի համար:
Եթե նա լավ առաջարկ ստանա և որոշի հեռանալ, ապա մենք դեմ չենք լինի,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: