«Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը կարող է շարք վերադառնալ «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում: Իսկ ահա նրա թիմամից Էշլի Քոուլը առայժմ պատրաստ չէ:
Հիշեցնենք, որ Կեհիլը ծնկի վնասվածքը ստացել էր «Վեստ Հեմի» հետ անցած ամիս կայացած խաղում: Կեհիլը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև Անգլիայի հավաքականի խաղը Սան-Մարինոյի հետ:
Իսկ Էշլի Քոուլը շարքից դուրս եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում: Երկու ֆուտբոլիստներն էլ սկսել են մարզումները, սակայն Կեհիլի մարզավիճակը ավելի լավ է:
Այսօր «կապույտները» կմեկնեն Շվեյցարիա, և սպասվում է, որ Ռաֆայել Բենիտեսը իր հետ կվերցնի Գարի Կեհիլին: The Guardian