«Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը հայտնել է, որ իր թիմակից Ջոն Թերրին չի վերադառնա Անգլիայի հավաքական:
Գրեթե մեկ տարի առաջ 32-ամյա Թերրին հայտնեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: «Կապույտների» ավագը նման քայլի գնաց «ՔՊՌ»-ի նախկին պաշտպան Անտոն Ֆերդինանդի հետ հայտնի կոնֆլիկտի պատճառով:
Այնուամենայնիվ, այժմ հավաքականին երկու որոշիչ հանդիպումներ են սպասվում 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում, և նշվում է Թերրիի` «երեք առյուծների» կազմ վերադառնալու հավանականության մասին: Սակայն Ջոնը նման մտադրություն չունի:
-Այդ որոշումն ընդունվել է, և այժմ ամեն ինչ անցյալում է: Մենք գիտենք, թե որքան օգտակար էր Ջոնը հավաքականի խաղերում, սակայն նա վերջակետն արդեն դրել է,- Կեհիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: