Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» երաշխավորված են Պրեմիեր լիգայի լավագույն 4-յակում հայտնվելու համար:
Չնայած «Լիվերպուլի» թույլ մեկնարկին, Նևիլը չի կասկածում, որ Յուրգեն Կլոպի թիմը վստահորեն կլուծի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու խնդիրը։
Սակայն ներկայումս առաջատար «Արսենալը» Գարին հատկացնում է առավելագույնը չորրորդ տեղը, որին, նրա կարծիքով, կհավակնեն նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարծում եմ, որ «Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» կավարտեն մրցաշրջանը լավագույն եռյակում: «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն չորրորդի համար:
«Կարծում եմ, որ «Լիվերպուլի» հետ ամենինչ լավ կլինի՝ հաշվի առնելով այն, թե ինչ են նրանք արել նախկինում: Բայց «Յունայթեդի» համար, կարծում եմ, դժվար կլինի հայտնվել լավագույն քառյակում: Կարծում եմ, որ «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Սիթին» անպայման կանեն դա»:
«Կարծում եմ՝ չորրորդ տեղը կզբաղեցնեն «Արսենալից», «Չելսից» կամ «Յունայթեդից» որևէ մեկը: «Յունայթեդը» պետք է շատ քրտնաջան աշխատի, որպեսզի հաղթի «Արսենալին» և «Լիվերպուլին» արտագնա խաղերում: «Լիվերպուլը» կարող էր հավասարեցնել հաշիվը, իսկ «Արսենալը» թելադրում էր խաղը ժամանակի գերիշխող մասում:»
«Դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Եթե մի քանի շաբաթ առաջ ասեիք, որ «Յունայթեդը» կզբաղեցնի հինգերորդ տեղը, ես առանց վարանելու կհամաձայնեի: Հինգերորդ տեղը այդքան սարսափելի արդյունք չէր լինի «Մանչեսթեր Յունայթեդի» և Էրիկ Տեն Հեգի համար՝ հաշվի առնելով. ինչպես սկսեցին»,- ասել է Նևիլը եթերում։