«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը քննադատել է «կարմիր սատանաների» սեփականատեր հանդիսացող Գլեյզերների ընտանիքին՝ ակումբի ենթակառուցվածքներում բավարար ներդրումներ չկատարելու համար:
Նևիլի խոսքերով, «Յունայթեդը» վաղուց ուշացել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի վերափոխման և Քարինգթոնում մարզասրահի վերանորոգման համար:
Գարին զգում է, որ Գլեյզերների ընտանիքը պարզապես ցանկություն կամ հնարավորություն չունի այդպիսի կապիտալ ներդրումներ կատարելու, և դա մեծ խնդիր է։
«Յունայթեդը» չի կարող շարունակել ունենալ այն մարզադաշտը, որն ունի հիմա, երբ բոլորը Եվրոպայում և Պրեմիեր լիգայում թարմացնում են իրենց մարզադաշտերը: Բացարձակ անփութություն կլինի, եթե նրանք իրենց մարզադաշտը չհասցնեն անհրաժեշտ մակարդակի»։
«Վերակառուցումը կարժենա կես միլիարդ ֆունտ ստեռլինգ, իսկ նորի կառուցումը` ավելի քան մեկ միլիարդ, և մենք պետք է բարելավենք նաև ուսումնական հաստատությունները»:
«Դուք տեսնում եք, թե ինչքան է ծախսում «Չելսին», ինչքան է ծախսում «Արսենալը» այս տարի: Տեսնում եք, թե ինչ ունի «Սիթին»: «Յունայթեդը» պետք է մեծ գումարներ ծախսի ամեն տարի, և այն, ինչ նրանք ծախսեցին անցյալ ամառ, շատ գերազանցեց նրանց բյուջեն», – նրանք իրենք են դա խոստովանել ներդրողների հետ հանդիպման ժամանակ: