Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր տնօրեն Օլիվեր Բիրխոֆֆը հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել Անգլիայի ազգային հավաքականի հետ այս տարվա նոյեմբերին:
Եվ Անգլիան, և Գերմանիան մասնակցելու են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը 2014 թվականին, որը տեղի կունենա Բրազիլիայում: Առաջնությանը պատրաստվելու ընթացքում Բիրխոֆֆը ցանկանում է հանդիպումներ կազմակերպել աշխարհի ամենահայտնի հավաքականների հետ:
-Ուրախ եմ, որ մինչև առաջնությունը մենք մրցելու ենք ուժեղագույն թիմերի հետ: Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումը միայն սկիզբն է: Օգոստոսին մենք խաղալու ենք Բրազիլիայի հետ: Եթե մենք ժամանակից շուտ ստանանք Աշխարհի առաջնության ուղեգիր, ապա նոյեմբերին կցանկանանք մրցել Անգլիայի և Իտալիայի հետ,- նշել է նա: Sky Sports