• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էզեն առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Եվրո-2024-ի ընտրական փուլի Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին:

«Կրիստալ Փելեսի» 24 ամյա վինգեր Էբերեչի Էզեն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում իր հաշվին ունենալով 10 գոլ և 4 գոլային փոխանցում:

Նաև հավաքական են վերադառնում «Բրայթոնից» Լյուիս Դանկը, «Աստոն Վիլլայից» Թայրոն Մինգսը և «Լիվերպուլի» Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը:

«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը «փոխադարձ համաձայնությամբ» դուրս է մնացել հայտացուցակից Սաութգեյթի հետ բանակցություններից հետո, հայտնում է BBC-ն:

Սաութգեյթը անտեսեց նաև «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթին, իսկ «Չելսիի» խաղացողներ Բեն Չիլուելը, Ռիս Ջեյմսը և Մեյսոն Մաունտը վնասվածքների պատճառով չկարողացան հրավիրել թիմին:

Հավելենք, որ բրիտանացիները Մալթայի հետ հյուրընկալվելիս կխաղան հունիսի 16-ին, իսկ երեք օր անց Օլդ Թրաֆորդում կհյուրընկալեն Հյուսիսային Չեռնոգորիային։ Այս պահին Սաութգեյթի սաները գլխավորում են ընտրական C խումբը՝ մեկնարկելով Իտալիայի և Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակներով։

Ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են Անգլիայի հավաքական Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերի համար՝

Դարպասապահներ՝ Սեմ Ջոնսթոն («Կրիստալ Փելես»), Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»):

Պաշտպաններ՝ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Լյուիս Դանկ («Բրայթոն»), Մարկ Գեհի («Կրիստալ Փելես»), Հարի Մագուայռ, Լյուկ Շոու (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Թայրոն Միանս («Աստոն Վիլլա»), Ջոն Սթոնս, Քայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Թրիպեր («Նյուքասլ»):

Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Էբերեչի Էզե («Կրիստալ Փելես»), Կոնոր Գալագեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեկլան Ռայս («Վեստ Հեմ»):

Հարձակվողներ՝ Ֆիլ Ֆոդեն, Ջեկ Գրիլիշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր»), Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Քալում Ուիլսոն («Նյուքասլ»)։