«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ռայան Գիգգսը «Նորվիչի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստն մարզչի պաշտոնում իր առաջին խաղն անցկացրեց Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում, երբ «կարմիր սատանաները» հյուրընկալել էին «Նորվիչին»:
-Անկեղծ կասեմ, նախորդ գիշեր ես չեմ կարողացել քնել: Դա իսկական սթրես էր: Դժվար էր որոշումներ ընդունել: Չէ որ ես մարզիչ չեմ, ես այս ֆուտբոլիստների խաղընկերն եմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են: Ինչպե՞ս կարող եմ պահեստայինների նստարանին թողնել Մատային: Ինչպե՞ս նրան ասեմ այդ մասին: Ես խոսեցի բոլորի հետ: Որոշները հիասթաված էին, սակայն իրենց պահեցին ինչպես պրոֆեսիոնալներ,- ասել է Գիգգսը: