Նոր պայմանագրի հարցում «Լիվերպուլի» և նրա պաշտպան Գլեն Ջոնսոնի բանակցությունները փակուղի են մտել: Արդեն հաջորդ ամիս Ջոնսոնը կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքել մերսիսայդյան ակումբը:
Հաջորդ ամառ Գլենը կդառնա 31 տարեկան: The Guardian պարբերականի տեղեկություններով, «Լիվերպուլը» Ջոնսոնին առաջարկել է պայմանագիրը երկարաձգել ևս 12 ամսով՝ պահպանելով ներկայիս աշխատավարձը՝ շաբաթական 120 հզր ֆունտ, սակայն Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մերժում է ստացել:
Հաշվի առնելով պաշտպանի տարիքը և նրա աշխատավարձը, քիչ հավանական է, որ «Լիվերպուլը» կբարելավի առաջարկությունը:
-Նո՞ր պայմանագիր: Առայժմ ամեն ինչ շատ հանգիստ է: Ես չեմ մտածում այդ մասին, այլ միայն կենտրոնացած եմ խաղերի վրա: Իհարկե, ես ցանկանում եմ մնալ, սակայն տեսնենք թե ինչպես կստացվի,- ասել է Ջոնսոնը: