• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գլեն Ջոնսոն. «Լիվերպուլն» այս մրցաշրջանն ավելի լավ է անցկացնում, քան նախորդը»

Գլեն Ջոնսոն«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը խոսել է իր թիմի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում:

-Այս մրցաշրջանն ավելի լավ ենք անցկացնում, քան նախորդը: Բրենդան Ռոջերսը փորձում է ուժեղացնել թիմը: Կարծում եմ, որ ամռանն այդ աշխատանքը կշարունակվի:

Բրենդանը եկել է այս ակումբ, որպեսզի վերակառուցի այն և վերադարձնի այն տեղը, որը մերը պետք է լինի: Նա ցանկանում է մեզ վերադարձնել լավագույն քառյակը: Ռոջերսը չի խնդրել, որ դա անպայման պետք է լինի հենց առաջին մրցաշրջանում: Սակայն մենք արդեն մոտ ենք այդ նպատակին: Իհարկե, բոլոր խաղացողները, սպասարկող անձնակազմը և երկրպագուներն ուզում են, որպեսզի մենք հայտնվենք ուժեղագույն քառյակում: Եվ մենք կփորձենք դա անել:

Երբեմն լինում է, որ մենք չենք վաստակում այն միավորները, որոնց արժանի էինք, օրինակ «Վեստ Հեմի» հետ խաղի ժամանակ: Հնարավոր է, որ մեզ պակասում էր արագ գոլը, որը մեզ վստահություն կտար,- հայտնել է ֆուտբոլիստը: The Guardian