• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Տոտտենհեմը» լքեց ՉԼ-ի այս խաղարկությունը

«Միլանի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո՝ «Տոտտենհեմը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունից և գրեթե ավարտեց ևս մեկ առանց գավաթների մրցաշրջան։

Շաբաթ օրը «Վուլվերհեմպտոնից» կրած 1-0 հաշվով պարտությունից հետո «շպորների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր կատարվել: Պեդրո Պորրոյի փոխարեն մեկնարկային կազմում էր հայտնվել Էմերսոն Ռոյալը։

Հանդիպման սկզբում թիմերը չափազանց զգույշ էին գործում և խաղում էին առանց վտանգավոր պահերի։ Ռոյալի հարվածը իր վրա ընդունեց պաշտպանը, ինչին «Միլանը» պատասխանեց Ժունիոր Մեսիասի շեղ հարվածով։

Առաջին խաղակեսի համար առաջին և միակ իսկապես վտանգավոր պահը ստեղծվեց 35-րդ րոպեին, երբ դարպասապահ Մայք Մենյանը հեռացրեց գնդակը Հարի Քեյնի հարվածից հետո:

51-րդ րոպեին «Միլանը» կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն Ֆրեյզեր Ֆորսթերը ոտքերով ետ մղեց Բրահիմ Դիասի հարվածը:

Հաշիվն ստիպեց «Տոտտենհեմին» ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: «Շպորները» սկսեցին ճնշում գործադրել և հարվածներ հասցնել, բայց միևնույն ժամանակ նրանք մեծ ռիսկի էին դիմում, և «ռոսոներիները» մի շարք հնարավորություններ ունեին պատժելու գրոհներով տարված մրցակցին։

Տանտերերի վիճակտ կտրուկ վատթարացավ 78-րդ րոպեին, երբ Քրիստիան Ռոմերոն երկրորդ դեղին քարտը ստացավ խաղադաշտում կոպիտ խախտման համար և իր թիմին թողեց 10 հոգով։

Տասը հոգով խաղալը «Տոտտենհեմի» շատ բարդ էր, բայց «շպորները» դեռ մեկ հնարավորություն ստացան հաշվի մեջ առաջ անցնելու: Տուգանային հարվածից հետո Քեյնը գլխով գնդակը ուղղարկեց դարպասի ստորին աջ անկյունը, սակայն Մենյանը բավականին գեղեցիկ սեյվով կարողացավ անառիկ պահել իր դարպասը: Անմիջապես «Միլանը» պատասխանեց Դիվոկ Օրիգիի հարվածով դարպասաձողին։ Արդյունքում հաշիվը այդպես էլ չբացվեց։

«Տոտտենհեմը» որոշակի ճնշման ենթարկեց «Միլանին», սակայն չկարողացավ սեղմել մինչև վերջ, և Ռոմերոյի հեռացումը տեղի ունեցավ ամենակարևոր պահին։

Տոտտենհեմ (Անգլիա) – Միլան (Իտալիա) – 0 – 0։ Ընդհանուր հաշիվ՝ 0 – 1։

Դեղին՝ Ռոմերո, Լենգլե, Սկիպպ – Տիավ։

Կարմիր՝ Ռոմերո 78ր։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր