«Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է, որ իր համար ավելի հարմար է «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար պետք է վճարի իր ակումբի տրանսֆերային պատմության մեջ ռեկորդային գումար՝ 20-26 մլն ֆունտ: Հենց այդքան է իր ֆուտբոլիստին գնահատում մադրիդյան ակումբը:
Խոսվում է, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը», սակայն ֆուտբոլիստին դուր է գալիս «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:
-Շատ առաջարկներ են եղել և ես հուսով եմ, որ «Ռեալը» կընտրի այն տարբերակը, որն ավելի լավ է և՛ իմ, և՛ ակումբի համար: Ինձ ավելի հարմար է «Արսենալը»: Ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ գոլեր խփել,- Իգուաինի խոսքերն է մեջբերում The Metro-ն: