Անգլիայի պորֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) գործադիր տնօրեն Գորդոն Թեյլորը մեկնաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված դրվագը: Երեկ կայացած «Չելսիի» հետ խաղում ուրուգվայցին կծել է մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:
-Լուիս Սուարեսի ֆուտբոլային տաղանդի վրա կասկած չկա: Հետևաբար, շատ ծանր է, երբ նա վնասում է իր հեղինակությունը:
Պետք է սովորեցնել խաղացողներին տիրապետել իրենց: Մենք ունենք զայրույթի կառավարմամբ զբաղվող մասնագետներ: Մենք կառաջարկենք նրանց ծառայությունները «Լիվերպուլին» և ֆուտբոլիստին, որպեսզի հաղթահարեն այս իրավիճակը:
Այն, որ Սուարեսն առաջադրվել է «Տարվա լավագույն խաղացող» կոչմանը, զուտ ֆուտբոլային հարց է: Այնտեղ ամեն ինչ կորոշվի քվեարկության միջոցով: Չնայած տարօրինակ է, որ այսքանից հետո նա ամեն դեպքում կհավակնի այդ մրցանակին,- հայտնել է Թեյլորը: