Ռուդ Գուլիտը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տրանսֆերային քաղաքականությունը՝ հայտնելով, որ այս ամռանը «կարմիր սատանաները» գնել են ոչ ճիշտ ֆուտբոլիստների:
Գուլիտի կարծիքով, ով 90-ականներին «Չելսին» գլխավորում էր որպես խաղացող մարզիչ, վան Գալը թերագնահատել է Պրեմիեր Լիգան, և պետք է պաշտպանությունն ուժեղացներ այնպես, ինչպես որ հարձակման գիծը:
-Ինչպես կարող է պատահել, որ այդպիսի փորձառու մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդում» մրցաշրջանը սկսեր՝ չմտածելով պաշտպանության ուժեղացման մասին: Եթե դու միայն կիսապաշտպաններ և հարձակվողներ ես գնում, նշանակում է, որ թերագնահատում ես Պրեմիեր Լիգայի մարկարդակը և ուժը:
Եթե դու ուզում ես հաջողության հասնել, ապա նախ պետք է հիմքը կառուցես և հետո նոր տանիքի մասին մտածես: Վան Գալն ամեն ինչ հակառակն է արել,- ասել է Գուլիտը: Daily Mail