«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը հայտնել է, որ իր կամքով չի լքի ակումբը:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ «կատուները» վաստակած 25 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը և 7 միավորով հետ են 17-րդ տեղում գտնվող թիմից:
Սակայն 46-ամյա ուրուգվայցին չի կարծում, որ իր հեռանալով կլուծվի ակումբի խնդիրները:
-Թվում է՝ մարդիկ սպասում են, որ ես կհեռանամ: Չգիտեմ, թե ինչու է այդպես, սակայն ես չեմ պատրաստվում հեռանալ: Հուսով եմ՝ կգտնենք լուծում, քանի որ մեր առջև լուրջ խնդիր է դրված,- ասել է Պոյետը: BBC