Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ դրական է համարում Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը:
Մինչև երեկվա խաղը «Բավարիան» հաղթել էր Չեմպիոնների Լիգայում իր վերջին 10 խաղերում, իսկ ընթացիկ մրցաշրջանում բաց էր թողել ընդամենը 2 գնդակ:
«Քաղաքայիննների» դեմ պատասխան խաղը դաշտի տերերի համար հաջող սկիզբ ունեցավ: Նրանք արագ երկու գոլ խփեցինք, սակայն հետո երեքը բաց թողեցին և արդյունքում պարտվեցին 2:3 հաշվով:
Եթե «Սիթիին» հաջողվեր ևս մեկ գոլ խփեր, ապա «Բավարիան» խմբից երկրորդ տեղով դուրս կգար:
-Երբ խաղում ես Եվրոպայում և մրցակիցդ «Մանչեսթեր Սիթիի» նման ուժեղ թիմ է, ապա միշտ կարող է այսպիսի իրավիճակ լինել: Դու պետք է ընդունես պարտությունը և փորձես հասկանալ, թե ինչքան դժվար է լինելու վերադառնալ և նորից լավ խաղ ցուցադրել:
Հնարավոր է, որ մեզ պետք էր այս պարտությունը, որպեսզի որոշ դասեր քաղեինք: Մենք շատ թեթև սկսեցինք առաջնությունը, հաղթեցինք Մանչեսթերին և մեզ թվաց, որ այդպես էլ կլինի հետագայում:
Ես շնորհավորում եմ «Սիթիին», շնորհավորում եմ նաև իմ ֆուտբոլիստներին խմբից առաջին տեղավ դուրս գալու համար: Այժմ կարևոր է, որ մենք պարտությունից հետևություններ անենք,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: