Խոսեպ Գվարդիոլայի գործակալը հայտնել է, թե ինչու Պեպը ընտրեց Մյունխենի «Բավարիան»:
-Մենք ստացել էինք չորս առաջարկ՝ «Յունայթեդից», «Չելսիից», «Սիթիից» և «Բավարիայից»: Ավելի ընդունելի էին «Յունայթեդի» և «Չելսիի» առաջարկները: Այս ակումբները հիանալի տարբերակ էին Գվարդիոլայի համար:
Սակայն «Յունայթեդում» մեզ հասկացնել տվեցին, որ Ֆերգյուսոնը կհեռանա 2-3 տարի հետո և Պեպին մնում էր ընդունել «Բավարիայի» առաջարկը: Հնարավոր է մենք վերադառնանք «Յունայթեդի» հետ բանակցություններին, սակայն միայն 2016թ-ից հետո, երբ կլրանա Գվարդիոլայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ: