«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հաստատել է Էդուարդ Մենդիի ապաքինումը և հույս հայտնել, որ «ֆուտբոլը կորոշի», թե նրանցից ով կլինի թիմի հիմնական դարպասապահը Կեպա Արիզաբալագայի հետ միասին։
Ծնկի վնասվածքի պատճառով Մենդին բաց թողեց Փոթերի գլխավորությամբ «Չելսիի» երկու առաջին հանդիպումները, սակայն Էդուարդը վերսկսեց լիարժեք մարզումները Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղից առաջ։
Սակայն Փոթերը չխոստացավ, որ, անշուշտ, դարպաս կվերադարձնի Մենդիին, ում խաղը մինչ վնասվածքը պարբերաբար դժգոհություններ էր առաջացնում։
«Կարծում եմ, եթե նայեք, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում, ապա դա անհավանական ժամանակացույց է»:
«Ուստի ես չեմ շտապում որևէ մեկին անվանել առաջին համար, երկրորդ համար կամ նման բան: Ես ուզում եմ օգնել Էդիին մարզավիճակ ձեռք բերել և պատրաստ լինել խաղալու, և առայժմ նա իրեն շատ լավ է զգում»:
«Մենք կունենանք երկու հիմնական դարպասապահ, և իդեալական տարբերակում հենց իրենց ցուցադրած ֆուտբոլն էլ կորոշի թե ով կլինի առաջին համարը, ով երկրորդ։ Մենք իսկապես հավատում ենք նրանց երկուսին, և սա լավ իրավիճակ է մեզ համար»,- Փոթերի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: