• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Ագգեռը բաց է թողնելու մրցաշրջանի վերջնամասը

Դանիել Ագգեռ«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է, որ կենտրոնական պաշտպան Դանիել Ագգեռը մեջքի խնդիրների պատճառով բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանի վերջին երկու հանդիպումները:

Մերսիսայդյան ակումբն իր հայտարարության մեջ ասում է, որ այս բուժումը համարվում է «կանխարգելիչ միջոց», որը թույլ կտա ամրացնել մեջքի վիճակը:

Ինչպես հայտնի է, անցած տարի Ագգեռին անհանգստացնում էին տարատեսակ վնասվածքները, այդ թվում նաև մեջքի: Մինչդեռ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում:

Այսպիսով, «Ֆուլհեմի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ հանդիպումներում «Լիվերպուլը» խաղալու է առանց Ագգեռի: Դանիելի բացակայությունը կարող է ճանապարհ բացել Մարտին Շկրտելի համար, ով վերջին մեկ-երկու ամիսներին նստած է պահեստայինների նստարանին:

Հետաքրքիր փաստեր