• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Ագգեռը վստահ է, որ «Լիվերպուլը» հաջողության կհասնի

Դանիել Ագգեռ«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգեռը վստահ է, որ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մոտակա ժամանակներս թիմին հաջողության կհասցնի:

Վերջերս թիմը դուրս մնաց Եվրոպա Լիգայի հետագա պայքարից: Սա նշանակում է, որ «կարմիրներն» ընթացիկ մրցաշրջանը կավարտեն առանց որևէ տիտղոսի: Մինչդեռ 28-ամյա պաշտպանը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում թիմն ավելի հաջող հանդես կգա:

-Այս ակումբը տիտղոսներ նվաճելու է, այդ մասին նույնիսկ խոսելու կարիք չկա: Իհարկե, վստահ եմ, որ տիտղոսներ կլինեն: Թող և ոչ այս տարի, որը նորմալ է: Մենք փոխում ենք մեր խաղի ոճը, իսկ արդյունքները ոչ միշտ են այնպիսին, ինչպես որ մենք կուզենայինք: Սակայն մենք լավ ենք խաղում:

Մի քանի պահ կա, որ մեզ անհանգստացնում է: Մենք կայունության և ավելի շատ խաղացողների կարիք ունենք: Պետք է աշխատել դրանց վրա մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:

Եթե մենք կարողանանք ցուցադրել այս նույն մակարդակն ավելի շատ խաղերում, քան այժմ, ապա հաջորդ մրցաշրջանը մեզ համար ավելի լավը կլինի,- հայտնել է Ագգեռը: Goal

Հետաքրքիր փաստեր