«Լիվերպուլի» կիսապաշտպան Դանիել Ագգերը հերթական անգամ հայտնել է մերսիսայդյան ակումբում մնալու իր ցանկության մասին:
Վերջին շրջանում խոսվում է, որ Ագգերը կարող է կարիերան շարունակել իր նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Նապոլիում», սակայն դանիացի պաշտպանը հերթական անգամ հերքել է այդ լուրերը:
-Հասկանում եմ, թե ինչքան հեշտ է դառնալ տարբեր խոսակցությունների օբյեկտ, սակայն ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ շարունակել իմ ելույթները «Լիվերպուլում»:
Բենիտեսն ինձ համար օտար չէ, մենք լավ հարաբերություններ ունենք, սակայն ես չեմ պատրաստվում տեղափոխվել «Նապոլի»: Ես ցանկանում եմ «Լիվերպուլի» հետ տիտղոսներ նվաճել, և այդ նպատակից չեմ հրաժարվի անգամ «Բարսելոնայի» առաջարկի դեպքում,- Ագգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: