«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին ցանկանում է իր ակումբ վերադարձնել «Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովին:
Փետրվարի վերջին «Տոտտենհեմը» կբաժանվի Ջերմեյն Դեֆոյից, ով արդեն պայմանագիր է ստորագրել «Տորոնտոյի» հետ: Իսկ սա նշանակում է, որ Թիմ Շերվուդ մրցաշրջանի մնացած հատվածը պետք է անցնի երկու հարձակվողներով՝ Ռոբերտո Սոլդադո և Էմանուել Ադեբայոր:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, իրավիճակը Շերվուդի վերահսկողության տակ է, սակայն Լևին ցանկանում է «Ուայթ Հարթ Լեյն» վերադարձնել 32-ամյա Բերբատովին, ով հասանելի է ընդամենը 1.5 մլն ֆունտով:
Ավելացնենք, որ Բերբատովն իր կարիերայի 2 տարիներն անցկացրել է «Տոտտենհեմում»՝ մասնակցելով 102 խաղի և դառնալով 46 գոլի հեղինակ: