• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Սթարիջը երջանիկ է «Լիվերպուլում»

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը խոստովանել է, որ հաճույք է ստանում «Էնֆիլդում» անցկացրած յուրաքանչյուր րոպեից:

Հունվարին Սթարիջը 12 մլն ֆունտով «Չելսիից» տեղափոխվեց մերսիսայդյան ակումբ: Այստեղ Դանիելը դարձավ թիմի հիմնական խաղացող, որի համար էլ շատ ուրախ է:

-Հաջողակ էի «Չելսիում»: Մենք տիտղոսներ ենք նվաճել, ես մեդալներ եմ ստացել, սակայն չէի կարողանում անհատական ձգտումներս իրագործել:

Հուսամ, այժմ, երբ հայտնվել եմ մի ակումբում, որի մարզիչն ինձ վստահում է, ես կկարողանամ ուրախացնել երկրպագուներիս:

Ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր րոպեից՝ այստեղ տեղափոխվելուց ի վեր: Հիանալի ժամանակաշրջան է ինձ համար, և ես ուրախ եմ, որ «Լիվերպուլի» ապագայի մի մասնիկն եմ:

Բոլոր խաղացողներն էլ ինձ լավ են վերաբերվում: Այժմ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ոչ մի անհանգստություն չունեմ ապագայիս հետ կապված,- հայտնել է Սթարիջը «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր