«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը լուծել է առողջական խնդիրները և այժմ պատրաստ է մասնակցել կիրակի օրը կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղին:
Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում 23-ամյա անգլիացին մեջքի և ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով չմասնակցեց «Ուիգանի» հետ խաղին: Սակայն հինգշաբթի օրը Սթարիջը սկսել է մարզվել: Այժմ Դանիելն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու «Էնֆիլդում» կայանալիք խաղին:
-Սթարիջի վիճակը լավ է: Այսօր նա առաջին անգամ մասնակցեց մարզումներին: Նա կարող է խաղալ կիրակի օրը: Կարծես թե մեր բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են, և մենք չենք կարող սպասել մինչև կիրակի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «մերսիսայդցիների» գլխավոր մարզչի օգնական Կոլին Պասկոն: