• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Սթարիջը պատրաստ է մասնակցել «Տոտտենհեմի» հետ խաղին

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը լուծել է առողջական խնդիրները և այժմ պատրաստ է մասնակցել կիրակի օրը կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղին:

Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում 23-ամյա անգլիացին մեջքի և ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով չմասնակցեց «Ուիգանի» հետ խաղին: Սակայն հինգշաբթի օրը Սթարիջը սկսել է մարզվել: Այժմ Դանիելն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու «Էնֆիլդում» կայանալիք խաղին:

-Սթարիջի վիճակը լավ է: Այսօր նա առաջին անգամ մասնակցեց մարզումներին: Նա կարող է խաղալ կիրակի օրը: Կարծես թե մեր բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են, և մենք չենք կարող սպասել մինչև կիրակի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «մերսիսայդցիների» գլխավոր մարզչի օգնական Կոլին Պասկոն: