Երեկ երեկոյան Դանիել Սթարիջը «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում խփեց այս մրցաշրջանում իր 4-րդ գոլը, որի շնորհիվ էլ նրա անունը կգրվի «Լիվերպուլի» պատմության մեջ:
Սթարիջն ակումբի պատմության մեջ ռեկորդ է սահմանել` Անգլիայի առաջնությունում 4 խաղ անընդմեջ գոլեր խփելով:
Հիշեցնենք, որ բացի «Սուոնսիի» հետ խաղը, Սթարիջը գրավել է «Ստոկ Սիթիի», «Աստոն Վիլլայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասները, և նրա խփած գնդակները հաղթական են եղել: