«Չելսի»-ի հարձակվող Դանիել Սթարիջը հայտարարել է, որ եթե իրեն հիմնական կազմում տեղ տան, ապա կարող է մրցաշրջանում 20 գոլ խփել:
23-ամյա Սթարիջը մեկն է այն երկու հարձակվողից, ովքեր Շվեդիայի դեմ ընկերական խաղի համար հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական:
Մրցաշրջանում Սթարիջը առաջին անգամ մեկնարկային կազմում է եղել հոկտեմբերի 31-ին՝ Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում՝ 5:4: Մնացած 11 խաղերում Սթարիջը դուրս է եկել փոխարինման, խաղացել է 271 րոպե և խփել 2 գնդակ:
Ֆուտբոլիստին չի գոհացնում խաղային այսքան քիչ ժամանակը: Իսկ եթե խաղում է, ապա վինգերի և ոչ կենտրոնական հարձակվողի դիրքում: Դանիելը վստահ է, որ կարող է շատ գոլ խփել, եթե իրեն գործողությունների ազատություն տան:
-Ես հուսով եմ, որ մեկ մրցաշրջանում կխփեմ 20 գոլ: Դժվար է ասել՝ կստացվի արդյոք դա իմ մոտ, սակայն եթե խաղացողը տեղ ունի հիմնական կազմում, ապա երբեք բաց չի թողնի իր հնարավորությունը:
Ես կենտրոնական հարձակվող եմ և ավելի շատ կարող եմ օգնել հենց այդ դիրքում: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ իմ թիմի հաղթանակի համար,- Սթարիջի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: