«Բարսելոնայի» աջ պաշտպան Դանիել Ալվեսը խոստովանել է, որ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանից խաղալ Պրեմիեր Լիգայում:
31-ամյա Ալվեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կլրանա այս մրցաշրջանի ավարտին: Բրազիլիացին չի ցանկանում շարունակել ելույթները «Կամպ Նոուում»:
O Globo պարբերականին տված հարցազրույցում Դանին հայտնել է, որ մտադիր է տեղափոխվել Պրեմիեր Լիգա՝ իր խոսքերով «ֆուտբոլի բնօրրան»:
-Սա «Բարսելոնայում» իմ վերջին մրցաշրջանն է: Հաջորդ տարվանից ես կխաղամ Անգիայում՝ ֆուտբոլի բնօրրանում,- ասել է Ալվեսը: