«Նյուքասլի» պաշտպան Դավիդե Սանտոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Նյուքասլից:
-Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Նյուքասլում»: Արդեն 6 ամիս է այստեղ եմ: Հաճույք եմ ստանում Անգլիայում ապրելուց:
Երիտասարդ թիմ ենք և միասին ենք առաջ գնում: Սա շատ կարևոր է երիտասարդ ֆուտբոլիստի համար: Հետագայում «Նյուքասլն» ավելի ուժեղ է լինելու,- ասել է իտալացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Սանտոնի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Football Italia