«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ:
Ինչպես գիտեք, Դե Խեան շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, նույնիսկ այն բանից հետո, երբ նրա աշխատավարձը ավտոմատ կերպով նվազեցվեց՝ կապված «Յունայթեդի» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք չբերելու հետ։
Այնուամենայնիվ, Դավիդը չի փայլում այս մրցաշրջանում, և խոսվում է, որ «կարմիր սատանաները» վստահ չեն մրցաշրջանի վերջում իր պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու իրենց տարբերակը օգտագործելու հարցում, էլ չեմ խոսում նոր գործարքի մասին:
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ՝ Յան Օբլակը, «Էվերթոնի» Ջորդան Փիքֆորդը և «Ասթոն Վիլլայի»՝ Էմիլիանո Մարտինեսը նշանակվել են Դե Խեայի հավանական փոխարինողներ, սակայն իսպանացին, ով հաջորդ ամիս կդառնա 32 տարեկան, չի ցանկանում հեռանալ:
«Ես պարզապես կենտրոնացած եմ թիմին հնարավորինս շատ խաղերում օգնելու վրա: Իհարկե, ես կցանկանայի ավելի շատ տարիներ անցկացնել այստեղ, այնպես որ տեսնենք, թե ինչպես կանցնի ապագան: Ես շատ, շատ երջանիկ եմ այստեղ»,- ասել է Դե Խեան BT Sport-ին։