«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ինքը խաղով նոր մակարդակի է բարձրացել և դարձել է ավելի հասուն ֆուտբոլիստ:
Երկրորդ մրցաշրջանը Անգլիայում Դավիդի համար ոչ սովորական սկսեց: 22-ամյա իսպանացին մրցաշրջանի սկզբում քննադատությունների էր ենթարկվում իր անկայուն խաղի համար, սակայն նա կարողացավ քրտնաջան աշխատել և հասնել փառահեղ արդյունքի:
-Ես շատ եմ փոխվել «Մանչեսթերում»: Երկու տարվա իմ այս փորձը ինձ շատ է փոխել: Ես ավելի հասուն եմ դարձել, և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ,- ասել է Դե Խեան: Goal
Ավելացնենք, որ Դավիդը թիմի մեկնարկային կազմում է եղել վերջին 14 խաղերում: Դե Խեան Պրեմիեր Լիգայում գնդակ բաց չի թողել արդեն 537 րոպե: