«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը վստահ է` կկարողանա փոխարինել Ջոն Թերրիին: Բրազիլիացու կարծիքով ինքն ունի բոլոր տվյալները թիմի առաջատարը լինելու համար:
-21 տարեկանում ես «Բենֆիկայի» ավագն էի: Ես գիտեմ, որ ծնվել եմ առաջատար լինելու համար: Այս իսկ պատճառով ես հիմա պետք է ինձ վրա վերցնեմ պատասխանատվություն և օգնեմ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին: Չէ՞ որ Թերրին այստեղ չէ:
-Ես միշտ պատրաստ եմ լրացուցիչ պատասխանատվություն վերցնել ինձ վրա: Դա ինձ դուր է գալիս: Ես դա ուզում եմ: Ինձ դուր է գալիս օգնել մյուս տղաներին, որպեսզի նրանք հանգիստ խաղան,- ասել է Լուիզը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ակումբի ավագ և առաջատար Թերրին չի մեկնել Ճապոնիա` Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու