«Չելսիի» բոլոր խաղացողները վշտացած են Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու պատճառով: Նման կարծիք է հայտնել ակումբի պաշտպան Դավիդ Լուիզը:
-Անցած մրցաշրջանում մեզ հաջողվեց նվաճել այս տիտղոսը, դրա համար էլ խմբային փուլից դուրս չգալը մեծ հիասթափություն էր բոլորիս համար,- ասել է Լուիզը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Բրազիլիացի պաշտպանի կարծիքով խմբային փուլի առաջին հանդիպումը դարձավ ճակատագրական. թիմը հաղթում էր 2 գնդակի առավելությամբ, սակայն վերջում թույլ տվեց «Յուվենտուսին» հավասարեցնել հաշիվը:
-«Չելսին» թոփ ակումբ է, իսկ թոփ ակումբները արժանի են խաղալու կարևորագույն մրցաշարերում: Չեմպիոնների Լիգայում անցկացվում են աշխարհի ամենակարևոր հանդիպումները,-նշել է պաշտպանը:
Այժմ «ազնվականները» պետք է անեն ամեն ինչ Եվրոպա Լիգան հաղթելու համար: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ իր թիմը արժանի է հաղթանակի: