«Մանչեսթեր Սիթին» կարող է որոշ ժամանակ մնալ առանց իր փլեյմեյքեր Դավիդ Սիլվայի, ով Լիգայի գավաթում «Նյուքասլի» դեմ խաղի ժամանակ վնասեց ծունկը:
Չորեքշաբթի երեկոյան «քաղաքայինները» ոչ միայն դուրս մնացին Լիգայի գավաթի խաղարկությունից, այն նաև վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ տանը պարտվեցին «Նյուքասլին»: «Սիթին» առաջին խաղակեսում կորեցրեց նաև Սիլվային: Դա տեղի ունեցավ մանչեսթերյան դերբիից ընդամենը չորս օր առաջ:
Ընթացիկ մրցաշրջանում Դավիդը երկու գոլի հեղինակ է դարձել, այդ թվում «Վեստ Հեմի» դեմ Պրեմիեր Լիգայի նախորդ հանդիպումը, որում «Սիթին» պարտվեց 2:1 հաշվով: The Guardian
Ավելացնենք, որ «Նյուքասլի» դեմ գավաթային խաղում վնասվածք է ստացել նաև Յայա Տուրեն: Սա լուրջ խնդիր է «Սիթիի» համար «Յունայթեդի» հետ դերբիից առաջ, քանի որ առողջական խնդիրներով բացակայում է նաև Ֆրենկ Լեմպարդը: