«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խաղադաշտ կվերադառնա մինչև «Բավարիայի» դեմ խաղը:
Իսպանիայի հավաքականում մեջքի վնասվածք ստանալուց հետո Սիլվան դեռևս խաղադաշտ դուրս չի եկել միջազգային դադարից հետո: Սակայն ֆուտբոլիստի վերադարձը սարերի հետևում չէ:
Պելեգրինիի խոսքերով, նա չի վտանգի Դավիդի առողջությունը` «Աստոն Վիլլայի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղին հայտավորելով, սակայն պատրաստ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել հաջորդ չորեքշաբթի կայանալիք «Բավարիայի» դեմ խաղին, որը տեղի կունենա «Սիթի օֆ Մանչեսթերում»:
-Վաղը մենք կտեսնենք, թե ինչպես է Դավիդը, քանի որ բժիշկն ինձնից լավ կարող է իմանալ նրա վիճակի մասին: Ես չեմ կարծում, որ նա կխաղա շաբաթ օրը կայանալիք խաղում, սակայն նա կմասնակցի Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղին,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: