Դարրեն Ֆերգյուսոնը հայտնել է, որ հոր՝ Սէր Ալեքսի կայացրած որոշումը կապ չունի նրա առողջական վիճակի հետ:
Օրեր առաջ Սէր Ալեքսը պաշտոնապես հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին: Այս նորությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ ամռանը 71-ամյա շոտլանդացին վիրահատվելու է: Մինչդեռ Դարրենը հերքեց այդ լուրերը:
-Նա առողջական խնդիրներ չունի, ինչ էլ որ ասեն մարդիկ: Նրան մեջքի փոքրիկ վիրահատություն է հարկավոր, սակայն 71 տարեկան մարդկանց մեծ մասը նման իրավիճակում է:
Թոշակի գնալու մասին որոշման պատճառն առողջությունը չէ: Նա պարզապես զգում է, որ հեռանում է ճիշտ պահին՝ ակումբին թողնելով ֆանտաստիկ դիրքում, և նրան շատ լավ մարզիչ է փոխարինում,- հայտնել է Դարրենը: Sky Sports