• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դա ուղղակի խաղաոճ չէ, դա ես եմ։ Դա իմ մի մասն է

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին ասել է, որ երբեք չի փոխի իր խաղաոճը:

Անցյալ ամիս Անտոնին քննարկվում էր սոցիալական ցանցերում այն ​​բանից հետո, երբ Եվրոպա լիգայի «Շերիֆի» դեմ խաղում գնդակով պտտվեց, իսկ հետո ոչ ճշգրիտ փոխանցում կատարեց:

22-ամյա բրազիլացին վստահեցնում է, որ դա «զվարճանքի համար չէր», և խոստանում է շարունակել հանդիսատեսին ուրախացնել հնարքներով։

«Երբ գնդակը քո ոտքերի մոտ է, դու պետք է միայն հաճույք ստանաս: Ես դրիբլյոր եմ ծնվել: Դա իմ էության մի մասն է: Դա նվեր է, որն ինձ տեղափոխեց աղքատ թաղամասերից դեպի Օլդ Թրաֆորդ»:

«Ես երբեք չեմ փոխի իմ խաղաոճը, քանի որ դա ուղղակի ոճ չէ, դա ես եմ: Դա իմ մի մասն է: Բրազիլիայի մեր պատմության մի մասը»:

«Եթե դուք պարզապես դիտեք իմ 10 վայրկյանանոց տեսանյութը, չեք հասկանա: Ես ոչինչ չեմ անում զվարճանալու համար: Ամեն ինչ ունի նպատակ: Ես դա անում եմ, որպեսզի համարձակորեն առաջ գնամ, հակառակորդների մեջ վախ սերմանեմ, տարածք ստեղծեմ»,- ասել է Անտոնին The Players’ Tribune-ին:

Հետաքրքիր փաստեր