Ռաֆայել և Ֆաբիո Դա Սիլվա եղբայրների գործակալը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո բրազիլիացի պաշտպաններն, ամենայն հավանականությամբ, կլքեն «Մանեսթեր Յունայթեդը»:
Եղբայրները «կարմիր սատանաներին» էին միացել դեռ 2008թ-ին, սակայն միայն Ռաֆայելը կարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:
Սակայն ընթացիկ մրցաշրջանում անգամ Ռաֆայելը բավարար խաղային ժամանակ չի ստանում: Մեծ է հավանականությունը, որ մրցաշրջանի ավարտից հետո 23-ամյա պաշտպանները կլքեն «Օլդ Թրաֆորդը»:
-Վերջին լուրերի մասին ես ոչինչ չգիտեմ: Այս պահին կարող եմ ասել, որ նրանք մինչև մրցաշրջանի ավարտը կմնան «Յունայթեդում», իսկ ամռանը շատ հավանական է, որ կհեռանան,- Calciomercato-ին հայտնել է ֆուտբոլիստների գործակալ Կասիանո Պերեյրան: