«Արսենալի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք ամիս: «Զինագործների» նորեկն այդ վնասվածքն ստացել է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ (2:2):
Երեքշաբթի օրը Չեմպիոնների Լիգայում «Բորուսիայի» դեմ խաղին Արսեն Վենգերը Դեբյուշիի փոխարեն դաշտ դուրս կբերի թիմի մեկ այլ նորեկ Կալում Չեմբերսին:
Եվ քանի որ Չեմբերսն ստիպված կլինի մոտ երեք ամիս խաղալ պաշտպանության աջ եզրում, «Արսենալի» մյուս պաշտպաններ Լորան Կոսելնին և Պեր Մերտեզակերը մնում են առանց փոխարինողի: Իհարկե, այդ դիրքում կարող է խաղալ նաև Նաչո Մոնրեալը, սակայն նա այժմ Կիերան Գիբսի բացակայության պատճառով զբաղեցնում է կիսապաշտպանության ձախ եզրը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս իրավիճակը Վենգերին կարող է ստիպել ուշադրություն դարձնել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների վրա: