«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Լիլլի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշիի տրանսֆերը: Ֆրանսիացու տրանսֆերը «կաչաղակների» համար արժեցել է 5 մլն ֆունտ:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար «Նյուքասլը» պայքարում էր դեռևս անցած ամառվանից:
Այսօր ֆուտբոլիստը 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և վերցրել է 26 համարի մարզաշապիկը: Մաթյոն համարվում է «Լիլլի» մանկապատանեկան դպրոցի սանը, որում անցկացրել է ավելի քան 230 խաղ:
-Հիանալի զգացողություններ են: Այժմ ես հնարավորություն ունեմ խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Նյուքասլն» է, իսկ Անգլիայի Պրեմիեր Լիգան լավագույն առաջնությունն է աշխարհում,- ասել Դեբյուշին: